logo
Գրողների ստեղծագործական տուն
Հայերեն  |   English  |   Русский
Պատմական ակնարկ Մեր հյուրերը Առցանց ամրագրում Ծաղկաձոր Հետադարձ կապ
Եղանակը Ծաղկաձորում
23.07.2017


Տարադրամի փոխարժեքներ
Դահլիճներ

Սերտորեն համագործակցելով հայկական և արտասահմանյան առաջատար տուրիստական ֆիրմաների հետ` ՙԾաղկաձորի ստեղծագործական տուն՚ հյուրանոցային համալիրը տուրիստներ է ընդունում ամբողջ աշխարհից: Հատկապես ուշագրավ և հաջողված են համարվում գործարար տուրիստների, գիտաժողովների, սեմինար -խորհրդակցությունների ընդունման և սպասարկման ծառայությունները:

Վերջիններիս սպասարկմանն ուղղված հյուրանոցում առկա պայմանները եզակիներից է Հայաստանում:

35, 50, 70, 170 տեղանոց, հատուկ կահավորված դահլիճները և սպասարկող անձնակազմի պրոֆեսիոնալիզմը կօգնեն Ձեզ ամենաբարձր մակարդակով կազմակերպել ցանկացած միջոցառում` սկսած նեղ գործնական հանդիպումներից ու ֆուրշետներից մինչև խոշոր ֆորումներ ու ցուցահանդեսներ:

Գնացուցակ



Մշտապես Ձեր տրամադրության տակ են.

Նիստերի մեծ դահլիճ (170 տեղ)

Նիստերի մեծ դահլիճը (170 տեղ) ունի կինոցուցադրման, համերգների և շոու ծրագրերի կազմակերպման հնարավորություն: Գործում է միկրոֆոնային համակարգ: Դահլիճին կից առկա է սուրճի ընդմիջումների մատուցման (cofee break) համար անհրաժեշտ տարածք:

Խորհրդակցությունների փոքր դահլիճ (70 տեղ)

Խորհրդակցությունների փոքր դահլիճն ունի 15 տեղ: Անհրաժեշտության դեպքում կահավորվում են նաև այլ դահլիճներ աշխատանքային փոքր խմբերի համար: Պատվիրատուի ցանկությամբ կարող են կահավորվել կլոր սեղաննի, լսարանի (աուդիտորիա) կամ աշխատանքային խմբի պահանջներից բխող ցանկացած այլ ձևով:


Դահլիճին կից առկա է սուրճի ընդմիջումների մատուցման (cofee break) համար անհրաժեշտ տարածք:

Խորհրդակցությունների մեծ դահլիճ (50 տեղ)

Խորհրդակցությունների մեծ դահլիճում (50 տեղ) առկա են`


- աուդիո և վիդեո անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ,
- համընթաց թարգմանության սարքավորումներ,
- թարգմանիչների համար նախատեսված խցիկներ,
- միկրոֆոնային համակարգ,
- LCD պրոյեկտոր,
- էկրան,
- (flip chart) գրատախտակ,
- տեսանկարահանման հնարավորություններ

Դահլիճին կից առկա է սուրճի ընդմիջումների մատուցման (cofee break) համար անհրաժեշտ տարածք:
Խորհրդակցությունների միջին դահլիճ (35 տեղ)

Խորհրդակցությունների միջին դահլիճը (35 տեղ) կահավորված է դասական և ժամանակակից գրականություն պարունակող, ճարտարապետական հետաքրքիր լուծումներով սրահում: Անհրաժեշտության դեպքում տրամադրվում է համապատասխան կազմտեխնիկա: