logo
Գրողների ստեղծագործական տուն
Հայերեն  |   English  |   Русский
Պատմական ակնարկ Մեր հյուրերը Առցանց ամրագրում Ծաղկաձոր Հետադարձ կապ
Եղանակը Ծաղկաձորում
28.05.2017


Տարադրամի փոխարժեքներ
Բարի գալուստ!

«Ծաղկաձորի ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրը Հայաստանի տուրիստական շուկայում ունի ուրույն տեղ` զբոսաշրջիկների բարձրակարգ սպասարկման, հովեկների հանգստի բովանդակալից կազմակերպման, գիտաժողովների ու սեմինար խորհրդակցությունների մասնակիցների ընդունման և համալիր ծառայությունների մատուցման բնագավառում: Հյուրանոցը բաղկացած է երեք համակցված եռահարկ կառույցներից և ռեստորանային մասնաշենքից, որոնք միացման հատվածներում ձևավորում են ընդարձակ սրահներ ու մույթեր: Ննջարանային մասնաշենքերը հյուսիսից և հարավից գոտեվորված են պատշգամբներով` բոլոր սենյակների համար ապահովվելով հարմարավետ լոջաներ:



Շինությունը տեղադրված է արևմուտքից արևելք երկայնքով, հարավից հարում է բնական անտառին, իսկ մնացած բոլոր կողմերին կից տարածքները բարեկարգված ու հարդարված են:


Այդ տարածքներում գործում են թենիսի կորտը, երեխաների խաղահրապարակը, ինքնատիպ զրուցարանը, ավտոկայանատեղին, բաց լողավազանը և այլն: Տարածքի ճեմուղիները զուգորդվում են ծաղկանոցներով: Ծաղկաձոր քաղաքը, որի կենտրոնական մասում` անտառապատ լեռնալանջին է գտնվում հյուրանոցը, իր բնակլիմայական պայմաններով, պատմամշակույթային արժեքներով, ավանդույթներով համարվում է հանգստի և զբոսաշրջիկության սիրված վայր:

Զվարճանքի վայրեր

Հյուրերի տրամադրության տակ են նաև հանդիսությունների մեծ և փոքր դահլիճները, ուրույն ձևավորմամբ սրճարանը և դիսկտեկ բար-կարաոկեն
ավելին
Սենյակներ

Մեր հյուրանոցի յուրաքանչյուր
տիպի սեյակներում առկա է
հանգստի համար անհրաժեշտ ամեն պայման: Փափուկ և հաճելի բազմոց ու բազկաթոռներ, գրասեղան ...
ավելին
Դահլիճներ

Հատուկ կահավորված դահլիճները և սպասարկող անձնակազմը կօգնեն Ձեզ ամենաբարձր մակարդակով կազմակերպել ցանկացած միջոցառում` ...
ավելին