Writers Hotel
  • Armenian Flag AM
  • Russian Flag RU
  • Armenian Flag EN
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Սենյակներ
  • Ծառայություններ
  • Կոնֆերանս սրահներ
  • Պատկերասրահ
  • Կապ մեզ հետ
  • Ամրագրել
Մեր Մասին

Գրողների «Ծաղկաձոր ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրը Հայաստանի տուրիստական շուկայում ունի իր ուրույն տեղը` զբոսաշրջիկների բարձրակարգ սպասարկման, հովեկների հանգստի բովանդակալից կազմակերպման, գիտաժողովների ու սեմինար խորհրդակցությունների մասնակիցների ընդունման և համալիր ծառայությունների մատուցման բնագավառում:
Հին ու բարի ավանդույթներով հարուստ, նաև վերջին շրջանում հիմնովին արդիականացված հյուրանոցը բաղկացած է երեք համակցված եռահարկ կառույցներից և ռեստորանային մասնաշենքից, որոնք միացման հատվածներում ձևավորում են ընդարձակ ու հարմարավետ սրահներ ու մույթեր: Ննջարանային մասնաշենքերը ձգվում են արևելքից արևմուտք:

Հյուսիսհայաց սենյակների պատուհաններից ու պատշգամբներից բացվում է գեղեցիկ տեսարան Ծաղկաձոր քաղաքի, հեռվում Փամբակի ու Գեղամա լեռնաշղթաների վրա: Հարավից շինությունը հարում է բնական անտառին, ձևավորելով ներքին ընդարձակ բակ, խնամված ծաղկանոցներով, նստարաններով, ճոճաթոռներով ու փոքրիկ ջրավազանով: Հյուրանոցային համալիրի տարածքում տեղակայված թենիսի կորտը՝ հարմարեցված վոլեյբոլի, բասկետբոլի և մինի ֆուտբոլի հարմարանքներով: Խաղադաշտին կից գործում է նաև մանկական խաղահրապարակը, տարատեսակ ճոճորաններով ու սահուղիներվ: Տարածքում ու անտառամերձ գոտում տեղադրված են գեղեցիկ լուծումներով զրուցարաններ ու տաղավարներ: Տարածքի ճեմուղիները զուգորդվում են ծաղկանոցներով, որոնցում տեղադրված են բարձրարժեք քանդակագործական աշխատանքներ:
Ծաղկաձոր քաղաքը, որի կենտրոնական մասում` անտառապատ լեռնալանջին է գտնվում հյուրանոցը՝ իր բնակլիմայական պայմաններով, պատմամշակույթային արժեքներով, ավանդույթներով ու բարեկարգ ներկայով համարվում է հանգստի և զբոսաշրջիկության սիրված վայր:

Writers Hotel
Ծաղկաձորի ստեղծագործական տունը գործում է 1930-ական թվականներից: Մինչև 1976 թ-ը այն փայտաշեն երկհարկանի մի տնակ էր, որն այժմ չի պահպանվել:
Էջեր
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Սենյակներ
  • Կոնֆերանս սրահներ
  • Պատկերասրահ
  • Կապ մեզ հետ
Սենյակներ
  • Մեկ տեղանոց
  • Երկտեղանոց
  • Երեք տեղանոց
  • Լյուքս երկտեղանոց
  • Լյուքս չորս տեղանոց
  • Երկհարկանի ապարտամենտ
Կապ մեզ հետ
  • Չարենցի նրբ.4, ք. Ծաղկաձոր 2310, Կոտայքի մարզ, Հայաստան
  • booking.writershotel@gmail.com
  • + (374 93) 01 30 44
  • + (374 91) 28 10 81
© Copyright by Gevorg Abrahamyan for Writers Hotel.