Ճաշատեսակները պատրաստվում են անմիջապես տեղում՝ ապահովելով մշտապես թարմ, բազմազան և բարձր համային որակ։ Ուտեստները մատուցվում են գեղեցիկ և ախորժաբեր ձևավորմամբ՝ ստեղծելով հաճելի մթնոլորտ յուրաքանչյուր հյուրի համար։
Հաճախակի կազմակերպվում են ճաշկերույթներ, բանկետներ և հանդիսավոր ընթրիքներ, ինչպես նաև տարբեր հյուրասիրություններ։ Սպասարկումը իրականացվում է ինչպես բուֆետային (շվեդական սեղան), այնպես էլ ավանդական ձևաչափով։
Երեկոյան ժամերին կարող եք հաճելի ժամանակ անցկացնել էկզոտիկ ձևավորմամբ բարում, որտեղ տիրող մթնոլորտը նպաստում է լիարժեք հանգստին։
Հյուրանոցում գործում են երկու լողավազան՝ ձմեռային և ամառային: Ամառային լողավազանն ունի հատուկ հատված, ինչպես նաև սահողակ, նախատեսված երեխաների համար:
Հյուրանոցում առկա են երկու ֆիննական շոգեբաղնիքներ։
Առանձնացված տարածքում տեղակայված է փոքր շոգեբաղնիք, որին կից կա նաև ջակուզի։
Մյուս շոգեբաղնիքը գտնվում է փակ լողավազանի տարածքում։
Հյուրանոցի բակում առանձնացված է երեխաների խաղերի համար նախատեսված հատուկ տարածք։ Այս հարմարավետ անկյունում ստեղծված են բոլոր պայմանները՝ երեխաների բարձր տրամադրությունն ու հետաքրքիր ժամանցը ապահովելու համար։
Երեխաների համար նախատեսված է նաև հատուկ ձևավորված սենյակ, որը ներառում է խաղային և նկարչական անկյուններ։
Հյուրանոցային համալիրի տարածքում գործում է բազմաֆունկցիոնալ թենիսի կորտ, որը հարմարեցված է նաև վոլեյբոլի, բասկետբոլի և մինի ֆուտբոլի համար։ Ցանկացողներին տրամադրվում է անհրաժեշտ մարզագույք՝ հեծանիվներ, գնդակներ, փետրագնդակ և այլ պարագաներ։
Օգտակար հատկություններ .
Ազատում է խրոնիկ հիվանդություններից:
Նպաստում է բորբոքումների առողջացմանը:
Ունի հակաալերգիկ ազդեցություն:
Մաքրում է բրոնխներում կուտակված խոնավությունը:
Ակտիվացնում է իմունային համակարգը: Բարելավում է քունը:
Օգտակար է հղի կանանց և հատկապես երեխաների համար:
Լիովին անվնաս է օրգանիզմի համար: